Բարի գալուստ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) պաշտոնական կայք
![]() |
Հաճույքով ձեզ եմ ներկայացնում մեր հիմնարկությունը, որը գտնվում է Երևանի կենտրոնում, Մաշտոցի պողոտա 22 հասցեում: Այն Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է` հիմնադրված դեռևս 1931թվականին: Հիմնադրման պահից մինչ օրս կլինիկայում մշտապես հոգ է տարվել մանկաբարձության և գինեկոլոգիայի հայրենական դպրոցի զարգացմանը, ինչն էլ իր հերթին մեծապես նպաստել է ծննդօգնության ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը: Եվ պատահական չէ, որ Հայաստանում մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, բժշկական գենետիկայի, վերարտադրողականության վերաբերյալ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները առաջին անգամ մշակվել և ներդրվել են մեր կենտրոնում: Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ն, շնորհիվ առողջապահության, մասնավորապես ծննդօգնության ոլորտում երկարամյա և բեղմնավոր աշխատանքի, ունի բժշկական բարձրակարգ հաստատության անբասիր վարկանիշ: ՄՄԱՊԳՀԿ-ում բժշկական օգնությունը, ախտորոշման և խորհրդատվական ծառայությունները մատուցվում են կենտրոնի փորձառու, բժշկական բարձր որակավորում ունեցող աշխատակիցների կողմից: Կենտրոնում աշխատում են գիտության 2 դոկտորներ, բժշկական և կենսաբանական գիտությունների 32 թեկնածուներ: Կենտրոնի բժիշկները մշտապես բարձրացնում եմ իրենց մասնագիտական վարպետությունը, վերապատրաստվելով Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում: |
|
| ՄՄԱՊՀԳԿ-ի կողմից առաջատարի վարկանիշը ձեռք է բերվել ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի հիմքում ընկած է բարձր արհեստավարժությունը, հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքը: |
Տպել

