Ամբիոններ
Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն
Այս ամբիոնը ՄՄԱՊԳՀԿ-ի բազայի վրա ստեղծվել է 1974թ.: Ամբիոնում աշխատող բոլոր դասախոսները բժշկական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ են՝ մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողականության բնագավառի առաջատար մասնագետներ:
Ամբիոնը ղեկավարում է պրոֆ. Գ.Գ.Օկոևը: Ամբիոնում աշխատում են ՄՄԱՊԳՀԿ-ի աշխատակիցները՝ դոցենտներ Կ.Կ. Առուստամյանը, Է.Ս. Տոտոյանը, Լ.Հ. Հակոբյանը, Ա.Հ. Խաչատրյանը, ասիստենտներ Ս.Ի. Ազիզյանը, Գր.Գ. Օկոևը, Ք.Է. Աբրահամյանը, Լ.Կ. Մանուկյանը:
Ամբիոնում անցկացվում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ծննդօգնության հաստատությունների բժիշկների և միջին բուժանձնակազմի հետդիպլոմային կատարելագործման հավաստագրման և թեմատիկ ցիկլեր: Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ հարցերով կազմակերպվում են դասախոսություններ, անցկացվում են գործնական պարապմունքներ:
Ամբիոնում իրականացվում է առաջնային մասնագիտացում՝ կլինիկական օրդինատուրա "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ: Ուսուցման ժամկետը 4 տարի է: Ներկայումս կլինիկական օրդինատուրա են անցնում 96 օրդինատոր:
Ամբիոնում իրականացվում է նաև ուսուցում ասպիրանտուրայում: Ասպիրանտների գիտական հետազոտությունների թեմաները համապատասխանում են ՄՄԱՊԳՀԿ-ի գիտահետազոտական աշխատանքներին:
ՄՄԱՊԳՀԿ-ի ամբիոնի բազայի կլինիկական և լաբորատոր ստորաբաժանումների ներուժը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել առաջադրված գիտական խնդիրները: Ներկայումս ամբիոնում կատարվում են 2 աշխատանք. "Հակա(անտի)ֆոսֆոլիպիդային սինդրոմը (համախտանիշը) պրեէկլամպսիայով հղիների մոտ" և "Հիստերէկտոմիայի ազդեցությունը միզային համակարգի ֆունկցիոնալ վիճակի վրա":
Ավանդական բժշկության ամբիոն
ՄՄԱՊԳՀԿ-ի բազայի վրա գործում է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ավանդական բժշկության ամբիոնը: Ամբիոնը ստեղծվել է 2001թ.-ին, ամբիոնի վարիչն է բ.գ.դ. Մ.Ն.Ավագյանը:
Ամբիոնը ներկայացված է բժշկական 3 մասնագիտություններով՝ իգլոռեֆլեքսոթերապիա (ասեղնաբուժություն), հոմեոպաթիա, մանուալ թերապիա:
Ամբիոնի կլինիկական օրդինատուրայում ուսուցանվում են բժշկական համալսարանի շրջանավարտները, հետդիպլոմային կատարելագործում են անցնում Հայաստանի և արտասահմանյան երկրների պրակտիկ բժիշկները:
Ավանդական բժշկության ամբիոնը իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում:
Ամբիոնի աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում միջազգային կոնֆերանսներին, բժշկական ամսագրերում հանդես են գալիս հոդվածներով իգլոռեֆլեքսոթերապիայի, հոմեոպաթիայի և մանուալ թերապիայի հրատապ հարցերի շուրջը: Կանոնավոր կերպով հրապարակվում են հոդվածներ և թեզիսներ:
Նեոնատոլոգիայի ամբիոն
ՄՄԱՊԳՀԿ-ի նեոնատալ (նորածնային) բաժինը կլինիկական բազա է հանդիսանում ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի նեոնատոլոգիայի ամբիոնի համար: Այստեղ ամեն տարի կատարելագործվում են բժիշկներ և բուժքույրեր ողջ հանրապետությունից:
Նորածինների վերակենդանացման բաժանմունքի բազայի վրա "Նեոնատոլոգիա (նորածնաբանություն) և մանկաբուժություն" մասնագիտությամբ մշտապես ուսուցանվում են կլինիկական օրդինատորներ: Պարբերաբար, արդեն ավանդական դարձած, գիտաժողովներ և դասախոսություններ են անցկացվում արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ:
Ամբիոնում "Նեոնատոլոգիա" մասնագիտության շրջանակներում մշակվել են բազմաթիվ մեթոդական հանձնարարականներ:
Տպել