Նյարդասոնագրություն
Նյարդասոնագրություն
Նյարդասոնագրությունը (նյարդոսոնոգրաֆիա) կամ գլխուղեղի գերձայնային հետազոտությունը սկիզբ է առել 70-ական թվականների վերջում և ժամանակակից նորածնաբանության (նեոնատոլոգիա) բնագավառում համարվում է ախտորոշիչ հիմնական հետազոտություններից մեկը: Այս հետազոտության ոչ վնասվածքահարույց լինելը նրան դարձնում է նորածինների մոտ ախտաբանության տեսանելի (ախտորոշիչ) դարձնելու իդեալական միջոց: Նորածինների և վաղ տարիքի երեխաների մոտ գաղթուններն ու գանգի շատ ոսկրերի կարանները մնում են բաց, ինչն օգտագործվում է գլխուղեղի հետազոտության համար որպես "ձայնաբանական (ակուստիկ) պատուհան":

Գլխուղեղի անդրգաղթունային գերձայնային հետազոտությունը հնարավորություն է ընձեռում կիրառել մեծ թողունակություն ապահովող բարձր հաճախականության տվիչներ (դատչիկ): Այսօր, սոնոգրաֆիայի մշտական զարգացման արդյունքում ստացված պատկերի որակը դարձել է շատ բարձրակարգ, մշակվել և օպտիմալացվել են սքանավորման գործելակարգերը:
Գերձայնային հետազոտությունը անցկացվում է հիվանդ և անհաս երեխաների մոտ գլխուղեղի ախտահարումների վաղ հայտնաբերման նպատակով, որպեսզի ապահովվի համապատասխան (ադեկվատ) բուժում և կանխագուշակություն (պրոգնոզ):

Նյարդասոնագրության անցկացման ցուցումները.
- Բոլոր անհաս նորածիններին' հղիության 32շաբաթում և ավելի փոքր ժամկետում ծնված
- Հասուն նորածիններին, ովքեր բուժվում են վերակենդանացման բաժանմունքում
- Ախտաբանական նյարդաբանական ախտանիշների դեպքում (տոնուսի կտրուկ անկում, գլխի մեծ չափերը ծնվելիս, գլխի շրջագծի գնալով աճող ախտաբանական մեծացումը)
- Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) բնածին արատների, ԿՆՀ-ի ի ծնե վարակների կասկածի դեպքում:
Հետազոտման անցկացման ժամանակի ընտրությունը.
- Անհասներին ≤ 32 շաբաթական հղիությունից ծնված, բոլոր հիվանդ նորածիններին, որոնք ընդունվել են վերակենդանացման բաժին, ծնվելուց հետո որքան հնարավոր է, շուտ, մի պայմանով, որ երեխայի վիճակը կայունացել է
- Այնուհետև.
- մեկ շաբաթականում
- երեք շաբաթականում
- դուրս գրումից առաջ:
Գերձայնի միջոցով հայտնաբերված առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են գլխուղեղի այտուցը, արյունազեղումները փորոքներում (ներփորոքային արյունազեղումներ' ՆՓԱ), հարփորոքային սպիտականյութի փափկումը (ՀՓԱՆՓ և գլխուղեղի բնածին անկանոնությունները:
ներփորոքային արյունազեղումներն առավել հաճախ հանդիպում են անհաս նորածինների մոտ, այսպես' ծնվելիս 1500 գրամից պակաս քաշով երեխաների մոտ դրանց հաճախությունը կազմում է 25-30%. Արյունազեղումները 75% դեպքում տեղի են ունենում կյանքի առաջին 72 ժամերի ընթացքում: Գլխուղեղի գերձայնային հետազոտությունը կարող է հայտնաբերել ՆՓԱ-ն ծնվելուց հետո առաջին օրերի և շաբաթների ընթացքում: ՆՓԱ-նեը դասակարգվում են 4 աստիճանի, որոնք կախված են կենսընթացի բարդությունից' I և II աստիճանը ունեն առավել բարենպաստ ելք, քանի III-ը և IV-ը:

![]() |
![]() |
Նկ. 2. Անհաս նորածնի նյարդասոնագրումը, որի մոտ առաջացել է IV աստիճանի ՀՓՍՆՓ-ի ծանր բշտիկային (կիստոզ) ձևը.

Հետազոտությունը կատարում է ՄՄԱՊԳՀԿ-ի նորածնային բաժնի ղեկավար Պավել Արտյոմի Մազմանյանը:
Հեռախոսներ՝ (055) 41-65-89 և (010) 53-01-02
Տպել

