Ախտորոշում
![]() |
Լաբորատոր բաժնի ղեկավար Ջինանյան Կարեն Հովհաննեսի, կենսաբանական գիտությունների թեկնածու 1977թ. ընդունվել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցությամբ: 1982թ. ընդունվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտ որպես ավագ լաբորանտ: 1984թ. ընտրվել է կրտսեր գիտաշխատողի պաշտոնում: 1990թ. ընդունվել է ՀՀ ԳԱ "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերություն՝ միկրոկենսաբանության և կլինիկական իմունաբանության բաժանմունք՝ որպես բժիշկ-լաբորանտ: 1991թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: 1992թ. վերապատրաստվել է ք. Մոսկվայի Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ինստիտուտում: 1992թ. նշանակվել է "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերության միկրոկենսաբանության և կլինիկական իմունաբանության բաժանմունքի ղեկավար: 1993թ. անցել է որակավորման դասընթացներ "Իմունաախտորոշման ժամանակակից մեթոդները" թեմայով ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում: 1995թ. նշանակվել է "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերության կլինիկա-ախտորոշիչ կենտրոնի ղեկավար: 1995-2003թթ՝ ՀՀ ԱՆ լաբորատոր ախտորոշման գծով գլխավոր մասնագետ: |
| 1996-2003թթ.՝ ՀՀ ԱՆ բժիշկների լիցենզավորման կենտրոնի լաբորատոր ախտորոշման գծով հանձնաժողովի նախագահ: 1995թ, 1998, 2005թթ. վերապատրաստվել է Ֆրանսիայում՝ "Կլինիկական սաղմնաբանություն" մասնագիտությամբ: 1997թ. ստեղծել է ԱՄԲ-ի և ՍՏ-ի լաբորատորիան և ստացել առաջին սաղմերը, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանում ծնվեցին այսպես կոչված «երեխաներ փորձանոթից»: 2006թ.՝ առաջին անգամ Հայաստանում ներդրել է սաղմերի սառեցման և հալեցման տեխնոլոգիան 1999թ.-ից առ այսօր՝ լաբորատոր ախտորոշիչ բաժնի ղեկավար և ավագ գիտաշխատող, ՄՄԱՊԳՀԿ: 2006թ. առաջին անգամ Հայաստանում ներդրել և իրականացրել է ԱՄԲ-ի ԻՔՍԻ (ICSI) տարբերակը, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանում արձանագրվել է հղիություն: Հանդիսանում է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս: "Ախտորոշիչ բժշկության հայկական միության" անդամ: Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ: Հանդիսանում է 30-ից ավել գիտական հոդվածների, մեթոդական հանձնարարականների և գործնական ձեռնարկների հեղինակ: |
Բուժման և ոչ մի տարատեսակ չի կարող արդյունավետ լինել առանց լավ ախտորոշիչ ծառայության:
Կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքը սպասարկում է ինչպես կլինիկայի ստացիոնար բաժանմունքների հիվանդներին, այնպես էլ ամբուլատոր հիվանդայցելուներին: Ախտորոշիչ բաժանմունքը հագեցված է ժամանակակից սարքավորումներով և ունի հետևյալ կառուցվածքային միավորները:
Տպել
