Ախտորոշում >> Կլինիկական լաբորատորիա | Աշխատակազմ

Կլինիկական լաբորատորիա

Տարբեր քննությունների (անալիզների) համար արյունը վերցվում է հատուկ վակուումային համակարգով հագեցված ոչ տրավմատիկ (վնասվածքային) փորձանոթների մեջ:

Կլինիկական լաբորատորիան ապահովում է հետազոտությունների ավանդական կազմը: Բացի այդ լաբորատորիայում գործում է Sysmex-KX-21N ֆիրմայի հեմատոլոգիական (արյունաբանական) անալիզատոր (վերլուծիչ): Սարքը 2-3 րոպեի ընթացքում տալիս է 19 ցուցանիշ՝ արյան լեյկոցիտների, էրիթրոցիտների և թրոմբոցիտների քանակը ախտաբանական տարբեր վիճակների տարբերակման համար:

Լաբորատորիայում կատարվում է.

1.  Արյան ընդհանուր քննություն՝ ընդլայնված լեյկոֆորմուլայով
2.  Լեյկոֆորմուլայի միջոցով լեյկոզների լեյկեմոիդ ռեակցիաների տարբերակում
3.  Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշում
4.  Մեզի որակական, քանակական և ֆունկցիոնալ հետազոտություններ
5.  Սերմնահեղուկի (էյակուլյատի) հետազոտություն
6.  Պարանոցային լորձի և սերմնահեղուկի համատեղելիության թեստի անցկացում
7.  Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հայտնաբերում հեշտոցային քսուկում:
8.  Մալարիայի պլազմոդիումների հայտնաբերում արյան հաստ կաթիլի հետազոտությամբ:
9.  Կոխի հարուցիչի հայտնաբերում տարբեր կենսանյութերի հետազոտմամբ:
10. Տրանսուդատների և էքսուդատերի հետազոտություն:

Տպել