Ախտորոշում >> Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի լաբորատորիա | Աշխատակազմ

Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի լաբորատորիա

Իրականացվում է հիվանդայցելուների հետազոտում ամբուլատոր պայմաններում:

Կատարվում են հետևյալ հետազոտությունները.

1. Հիստերոսալպինգոգրաֆիա (արգանդափողագրություն) ("Siemens М44-2" սարք). Թույլ է տալիս գնահատել արգանդի մարմնի, պարանոցի և ֆալոպյան փողերի (արգանդափողերի) վիճակը:  Իրականացվում է արգանդի խոռոչ յոդ-կոնտրաստային պատրաստուկի  (70% ուրոգրաֆին) ներմուծմամբ: Հատուկ համակարգչային ծրագիրը թույլ է տալիս գրանցել նկարը նյութի ներարկման պահից մինչև վերջ, ինչը մեծացնում է ախտորոշման ճշգրտությունը:  Հասցվել է նվազագույնի ինչպես հիվանդների, այնպես էլ բուժանձնակազմի ճառագայթահարումը: Կա նաև հնարավորություն գրանցել կատարվող հետազոտությունը խտասկավառակի վրա:

2. R-դենսիտոմետրիա ("HOLOGIC QDR 4500" սարք)՝  սա օստեոպորոզի (ոսկրանյութի հանքային խտության պակաս) ախտորոշման և հիվանդայցելուների մոտ կոտրվածքների ռիսկի գնահատման հիմնական մեթոդն է:  Կատարվում է  հետդաշտանադադարային տարիքի կանանց և 60 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Ավելի երիտասարդ տարիքում դենսիտոմետրիան կատարվում է հատուկ ցուցումների դեպքում: Համապատասխան բուժման մշտադիտարկման համար կարելի է կատարել այս հետազոտությունը մեկ տարի անց: Նկարվում է ողնաշարի գոտկային, ազդրի պրոքսիմալ (մոտակա) և դոմինանտ (գերակշռող) ձեռքի նախաբազկային հատվածը:

Ոսկրային դենսիտոմետրիայի անցկացումը անհրաժեշտ է.


 
  • Ռիսկի գործոնով հիվանդայցելուների կոտրվածքների կանխարգելման համար
  • Օստոպորոզի ախտանունը հաստատելու համար
  • Բուժման արդյունավետությունը գնահատելու համար
  • Նախկինում կոտրվածքներ ունեցող տղամարդկանց և կանանց մոտ
  • Տևական ժամանակ գլյուկոկորտիկոիդներ և իմունաընկճիչ (իմունաուպրեսիվ) պատրաստուկներ
    ընդունած անձանց՝ ցանկացած տարիքի
  • 65տարեկանից բարձր կանանց և 70 տարեկանից բարձր տղամարդկանց
  • Ռիսկի գործոն ունեցող, մինչև 65 տարեկան կանանց և տղամարդկանց
  • Էնդոկրին համակարգի ախտաբանության դեպքում (1 և 2 տիպի շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի
    հիվանդություններ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, հիպոֆիզի ադենոմա, Կուշինգի հիվանդություն)
  • Աղե-ստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում
  • Միելոմային հիվանդության դեպքում
  • Թերսնուցման, կալցիումի և վիտամին D-ի  թերընդունման դեպքում
  • Դաշտանային ցիկլի խանգարումներով կանանց, դաշտանի երկարատև բացակայության դեպքում:


3.  Մամոգրաֆիա (ստինքագրություն) ("Siemens mammomat" սարք)՝ հանդիսանում է կրծքագեղձերի
հիվանդությունների ախտորոշման մեթոդ: Կատարվում է 4 դիրքերում: Անհրաժեշտության դեպքում  հնարավոր է նաև իրականացնել նկարահանում լրացուցիչ պրոեկցիաներով (ուրվագծերով) (կոմպրեսիայով (սեղմումով) և առանց դրա:

Մամոգրաֆիան ցուցված է.

- 35 տարեկանից բարձր կանանց, որպես կրծքագեղձերի ախտաբանության ախտորոշման
   սկրինինգային (ընտրույթային) մեթոդ:
- Ցանկացած տարիքի կանանց՝ կրծքագեղձերում հանգույցային գոյացությունների,  կոշտուկների, մաշկի,
   պտուկների փոփոխությունների և պտուկներից արտադրության դեպքում
- Գինեկոլոգիական խրոնիկ հիվանդություններով կանանց
- Կանայք 35-ից մինչև 50 տարեկանը մամոգրաֆիա պետք է անցնեն երկու տարին մեկ անգամ, իսկ
   50 տարեկանից հետո՝ ամեն տարի:

Տպել