Օրվա թեմա |
Բարի գալուստ |
դասախոսություն՝ «Ցավի կառավարման ժամանակակից հիմունքները» թեմայով |
ՄՄԱՊԳԿ պաշտոնական կայք |
Հարգելի գործընկերներ |
ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈՒ, |
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ «Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի» հիմնադիր տնօրեն, Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Մովսիսյանը՝ «Ցավի կառավարման ժամանակակից հիմունքները» թեմայով: ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանն իր խոսքում ասաց, որ տիկին Մովսիսյանը շատ կարևոր խնդրի մասին է խոսել։ Ցավի տարբեր դրսևորումների, նպաստող գործոնների ու ներքին մեխանիզմների մասին եղել է դասախոսություն և ակտիվ քննարկում։ «Ցավը կարող ենք ղեկավարել։ Ասել ցավին՝ վերջ։ Երկարատև ցավը կարող է ճակատագրական լինել և փոխել մարդու կյանքն ամբողջությամբ։ Մասնագետը շատ պատկերավոր օրինակ բերեց․ երեխան վայր է ընկնում և զգում է շատ ուժեղ ցավ։ Բավական է նրան շեղես, և նա կմոռանա ցավի մասին։ Ֆենոմենալ բան է։ Հետևաբար, մենք էլ կարող ենք կառավարել ցավը»։ Նարինե Մովսիսյանն ասաց, որ ցավի մասին թեման, ցավոք սրտի, միշտ չէ, որ ամբողջովին բացահայտվում է, և դա խնդիր է։ Ըստ մասնագետի՝ ցավը կարող է փոխել մարդու կյանքի որակը՝ հատկապես անբուժելի հիվանդությամբ տառապող անձանց մոտ։ Ուստի շատ կարևոր է պալիատիվ խնամքը։ «Գտնում եմ, որ բժշկությունը պետք է դեմքով շրջվի դեպի ցավը, և լուծի ցավի կառավարման խնդիրները։ Ցավի պատճառով մարդը պետք է չտառապի, և բժշկական հասարակությունը պարտավոր է դա գիտակցել»։
Կարդալ ավելին»Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...
Կարդալ ավելին»Բուժառու Ս.Ս., 30 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով 1,5-2 ամիս սեռական ուղիներից չդադարող...
Կարդալ ավելին»