Ստացիոնար >> Վերարտադրողականություն >> ԱՄԲ-ի բաժանմունք | Աշխատակազմ

Աշխատակազմ



Բաժանմունքի ղեկավար`  պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոև

1977թ.
ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը:
1982թ. ք. Մոսկվայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է թեկնածուական թեզ:
1982-1984թթ.՝ ավագ լաբորանտ, 1984-1992թթ.՝ ասիստենտ, իսկ 1993թ.-ից առ այսօր ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ:
1991թ. պաշտպանել է դոկտորական թեզ, իսկ 1994թ.` ստացել պրոֆեսորի կոչում:
1997-1999թթ.՝ "Էրեբունի" ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ` ծննդօգնության գծով:
1999թ
.` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն և ԱՀԿ Մարդու վերարտադրողականության գծով Երևանյան համագործակցող կենտրոնի տնօրեն:
  Գ.Գ. Օկոևի գիտական և գործնական գործունեությունը նվիրված է մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներին: Առաջին անգամ Հայաստանում նրա կողմից մշակվել և ներդրվել են պերինատալ (շուրջծնական) ախտորոշման այնպիսի մեթոդներ, ինչպիսին են գերձայնային հետազոտությունը, կարդիոտոկոգրաֆիան, խորիոնի (թավենու) բիոպսիան (կենսազննումը), կորդոցենտեզը (պորտալարի ծակում):
Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղնավորումը բարեհաջող իրականացվել է պրոֆ. Գ.Գ.Օկոևի կողմից: Նրա կողմից մշակվել և ՄՄԱՊԳՀԿ-ի գործառույթում ներդրվել են արգանդի և հավելումների բարորակ ուռուցքների կապակցությամբ վիրահատված հիվանդների վարման և վերականգնման (ռեաբիլիտացիայի) հիմնական սկզբունքները:
Պրոֆ. Գ.Գ.Օկոևը հանդիսանում է 276 գիտական տպագիր աշխատանքների հեղինակ, այդ թվում 3 մենագրության, 2 գրքի, 5 ուսումնական ձեռնարկի և մեկ գյուտարարության:

Անդամակցությունը.
- Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական
  կենտրոնի գիտական խորհրդի նախագահ
- Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի անդամ
- Մարդու վերարտադրողականության և կոնտրացեպցիայի
  Եվրոպական ասոցիացիայի անդամ
- Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության
  Եվրոպական ասոցիացիայի անդամ:

Պարգևները` "Ա.Վերնարդսկու Աստղ" Միջակադեմիական միջազգային միության մեդալ, 2002թ.,
ՀՀ նախագահի պարգև, 2008թ.:



Առուստամյան Կարինե Կարենի, բժշկական գիտությունների դոկտոր

Կրթությունը՝ բարձրագույն, Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ, 1976թ. 
Գիտական աստիճանը՝  բժշկական գիտությունների դոկտոր, 2007թ. 

Պարգևները ՝ ՀՀ ԱՆ պատվոգիր, 2001թ., ՀՀ Նախագահի պարգև,  2008թ.

Աշխատանքային գործունեությունը.
1976-1978թթ.՝ կլինիկական օրդինատոր, ՄԳԳՀԻ, ք.Երևան:
1979-1995թթ.՝ մանկաբարձ-գինեկոլոգ, կրտսեր գիտաշխատող, ՄԳԳՀԻ:
1995-2003թթ.՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ավագ գիտաշխատող, ՄԳԳՀԻ:
2003թ. առ այսօր՝ մանկաբարձ-գինեկոլոգ, առաջատար գիտաշխատող, ՄՄԱՊԳՀԿ, ք. Երևան:
1997թ. առ այսօր՝ ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, ՄՄԱՊԳՀԿ:
1997թ. առ այսօր՝ գիտական գծով փոխտնօրեն, ՄՄԱՊԳՀԿ:
2009թ. առ այսօր՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ:
2007թ. - դոկտորական թեզի պաշտպանում:

Մասնակցություն գիտական կոնֆերանսներին, կոնգրեսների

1994թ.
` Պերինատոլոգիայի եվրոպական ասոցիացիայի 14-րդ կոնգրես, ք.Հելսինկի, Ֆինլանդիա:
2000թ.
` Կոնտրացեպցիայի   եվրոպական ասոցիացիայի /ցանցի/ 6-րդ կոնգրես, ք.Լյուբլյանա, Սլովենիա:
2005թ.
` "Development  of primary health care in Georgia», ք. Թբիլիսի, Վրաստան:
2006թ.
` Անդրկովկասյան հանրապետությունների մանկաբարձ-գինեկոլոգների և պերինատոլոգների առաջին կոնգրես, ք.Թբիլիսի, Վրաստան:
2008թ.
` Կոնտրացեպցիայի   եվրոպական ասոցիացիայի 6-րդ կոնգրես, ք. Պրահա, Չեխիա:
2009թ.
` Մարդու էմբրիոլոգիայի և վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի 25-րդ ամենամյա հանդիպում, ք. Ամստերդամ, Նիդեռլանդներ:

Անդամակցությունը գիտական ասոցիացիաներում.
- Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի
  գիտական խորհրդի անդամ
- Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի անդամ
- Մարդու սաղմնաբանության և վերարտադրողականության եվրոպական
  ասոցիացիայի անդամ:

Գիտական աշխատանքները` 157:




Տոտոյան Էմմա Սերգեյի, բժշկական գիտությունների թեկնածու

Կրթությունը
- բարձրագույն, Երևանի Պետական բժշկական ինստիտուտ, բ
ուժական ֆակուլտետ, 1977թ.
Պարգևները՝ ՀՀ ԱՆ պատվոգիր, 2001թ., ՀՀ Նախագահի պարգև,  2008թ.

Աշխատանքային գործունեությունը.


1977-1980
թթ.՝ կլինիկական օրդինատոր, ՄԳԳՀԻ, ք.Երևան:
1981-1985թթ.՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄԳԳՀԻ:
1988-1998թթ.՝ մանկաբարձ-գինեկոլոգ, կրտսեր գիտաշխատող, ՄԳԳՀԻ:
1998-2003թթ.՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ավագ գիտաշխատող, ՄԳԳՀԻ:
1999թ.-ից առ այսօր՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դեցենտ:
2003թ
.-ից առ այսօր՝ մանկաբարձ-գինեկոլոգ, առաջատար գիտաշխատող, ՄՄԱՊԳՀԿ, ք. Երևան:
2008թ.-ից առ այսօր ՝ պոլիկլինիկական բաժնի ղեկավար:

Մանակցություն գիտական կոնֆերանսներին, կոնգրեսներին.
  2005թ.՝ "Development  of primary health care in Georgia", ք. Թբիլիսի, Վրաստան:
2006թ.՝ Մանկաբարձ-գինեկոլոգների Համաշխարհային կոնգրես, Կուալա-Լումպուր, Մալազիա
2006թ.՝ Անդրկովկասյան հանրապետությունների մանկաբարձ-գինեկոլոգների և պերինատոլոգների առաջին կոնգրես, ք.Թբիլիսի, Վրաստան:
2008թ.՝ Կոնտրացեպցիայի   եվրոպական ասոցիացիայի 6-րդ կոնգրես, ք. Պրահա, Չեխիա:
2009թ.՝ Մարդու էմբրիոլոգիայի և վերարտադրողականության եվրոպական ասոցիացիայի 25-րդ ամենամյա հանդիպում, ք. Ամստերդամ, Նիդեռլանդներ:
2009թ.՝ Մարդու վերարտադրողականության 13-րդ Համաշխարհային կոնգրես, Վենետիկ, Իտալիա:

Անդամակցությունը գիտական ասոցիացիաներում.

-  Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի
   գիտական խորհրդի անդամ
-  Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի անդամ
-  Մարդու վերարտադրողականության և կոնտրացեպցիայի եվրոպական
   ասոցիացիայի անդամ:
-  Մարդու սաղմնաբանության և վերարտադրողականության եվրոպական
   ասոցիացիայի անդամ:

Գիտական աշխատանքները
՝ 134:



Ջինանյան Կարեն Հովհաննեսի, կենսաբանական գիտությունների թեկնածու

1977թ.
ընդունվել է ԵՊՀ-ի  կենսաբանության ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցությամբ:
1982թ. ընդունվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտ որպես ավագ լաբորանտ:  
1984թ.
 ընտրվել է կրտսեր գիտաշխատողի պաշտոնում:  
1990թ.  ընդունվել է ՀՀ ԳԱ "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերություն՝ միկրոկենսաբանության և կլինիկական իմունաբանության բաժանմունք՝ որպես բժիշկ-լաբորանտ:
1991թ.  պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
1992թ. վերապատրաստվել է ք. Մոսկվայի Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ինստիտուտում:  
1992թ. նշանակվել է "Դիագնոստիկա"  բաց բաժնետիրական ընկերության միկրոկենսաբանության և կլինիկական իմունաբանության բաժանմունքի ղեկավար:  
1993թ. անցել է որակավորման դասընթացներ "Իմունաախտորոշման ժամանակակից մեթոդները" թեմայով ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում:

1995թ. նշանակվել է "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերության  կլինիկա-ախտորոշիչ կենտրոնի ղեկավար:
1995-2003թթ՝ ՀՀ ԱՆ լաբորատոր ախտորոշման գծով գլխավոր մասնագետ:

1996-2003թթ.՝ ՀՀ ԱՆ բժիշկների լիցենզավորման կենտրոնի լաբորատոր ախտորոշման գծով հանձնաժողովի նախագահ: 
1995թ. 1998, 2005թթ
.՝ վերապատրաստվել է Ֆրանսիայում՝ "Կլինիկական սաղմնաբանություն" մասնագիտությամբ:
1997թ.
՝ ստեղծել է ԱՄԲ-ի և ՍՏ-ի լաբորատորիան և ստացել առաջին սաղմերը, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանում ծնվեցին այսպես կոչված «երեխաներ փորձանոթից»:  
2006թ.՝ առաջին անգամ Հայաստանում ներդրել է սաղմերի սառեցման և հալեցման տեխնոլոգիան 
1999թ.-ից առ այսօր՝ լաբորատոր ախտորոշիչ բաժնի ղեկավար և ավագ գիտաշխատող, ՄՄԱՊԳՀԿ:
2006թ.՝ առաջին անգամ Հայաստանում ներդրել և իրականացրել է ԱՄԲ-ի  ԻՔՍԻ (ICSI) տարբերակը, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանում արձանագրվել է  հղիություն:

Հանդիսանում է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս:

"Ախտորոշիչ բժշկության հայկական միության" անդամ:
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ:
Հանդիսանում է 30-ից ավել գիտական հոդվածների, մեթոդական հանձնարարականների և գործնական ձեռնարկների հեղինակ:


  Նոնա Գենադիի Ֆրոլովա, բ.գ.թ.

1990թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտը
1990-1992թթ.՝ կլինիկական օրդինատուրա "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ:
1992թ.-ից առ այսօր՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ:
2004թ.  պաշտպանել է թեկնածուական թեզը:
 

 


Ադելաիդա Արամի Մաթևոսյան
 
1996-2002թթ.՝  Երևանի Մ.Հերացու անվ. Պետական բժշկական համալսարան, մանկաբուժական ֆակուլտետ:
2002-2006թթ.՝ կլինիկական օրդինատուրա "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ:                                                                                   
2006թ.-ից առ այսօր՝ բժիշկ մակաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ:

Արմինե Գագիկի Սայադյան

2001-2007թթ.
գերազանցությամբ ավարտել է Երևանի Մ.Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակւլտետը:
2007-2011թթ.
կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ, Ս.Խ.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն:
2011թ.-ից առ այսօր
բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ:

Տպել