Ստացիոնար >> Գինեկոլոգիական բաժին

Գինեկոլոգիական բաժին


Ղեկավար՝ Սիրանուշ Ալեքսանդրի Կիրակոսյան, բժշկական գիտությունների թեկնածու

1965թ. ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը:
1965-1967թթ.՝ Նոյեմբերյանի բուժմիավորման մանկաբարձ-գինեկոլոգ:
1968թ. անցել է  կլինիկական օրդինատուրա, այնուհետև՝ ասպիրանտուրա՝ Կիևի 1-ին բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում, որն ավարտել է 1971թ.
1971թ. պաշտպանել է  թեկնածուական թեզ:
1971թ. աշխատում է ՄՄԱՊԳՀԿ-ում սկզբում՝ որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ ավագ գիտաշխատող:
1983թ. առ այսօր հանդիսանում է գինեկոլոգիական բաժնի ղեկավարը:
2000թ. առ այսօր՝ ՄՄԱՊԳՀԿ-ի առաջատար գիտաշխատող:
1979, 1983, 1986թթ. վերապատրաստվել է Մոսկվայի Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ԳՀԿ-ում:
1979թ.՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի համաշխարհային կոնգրես, Տոկիո (Ճապոնիա):
1982թ.՝Մանկաբարձության և գինեկոլոգիայի համաշխարհային կոնգրես, Սան-Ֆրանցիսկո (ԱՄՆ):
1985թ.՝ Պերինատոլոգիայի համաշխարհային կոնգրես, Սենդայ (Ճապոնիա):
1988թ.՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի համաշխարհային կոնգրես, Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա):

Ունի 112 տպագիր աշխատանք:




Գինեկոլոգիական բաժանմունքում օգտագործվում են ամենաժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս վերականգնել հիվանդի առողջությունը, կանանց խանգարված յուրահատուկ ֆունկցիաները և վերադարձնել առողջ մայրության բերկրանքը:

Տպել