Վիրաբուժական գինեկոլոգիա
Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում ինչպես ավանդական (որովայնահատմամբ և հեշտոցային եղանակով), այնպես էլ լապարոսկոպիկ (որովայնադիտական) մուտքերով:
Գինեկոլոգիական լապարոսկոպիկ վիրահատությունն առաջին անգամ Հայաստանում կատարվել է մեր կենտրոնում 1974թ.-ին: Ներկայումս բաժանմունքում ակտիվորեն ներդրվում են վիրաբուժական գինեկոլոգիայում՝ մասնավորապես լապարոսկոպիկ և հիստերոսկոպիկ (արգանդադիտական) վիրաբուժությունում օգտագործվող նոր նվազագույնս ներխուժողական (ինվազիվ) տեխնոլոգիաները:
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից "Karl Storz" (Գերմանիա) էնդովիդեովիրաբուժական համալիրով: Համակարգչային հատուկ սարքը՝ կցված լապարոսկոպիկ տեխնիկային, թույլ է տալիս տեսագրել վիրաբուժական միջամտությունը տեսաֆիլմի ձևով, ինչը շատ կարևոր է կատարված վիրահատության որակի հսկողության և հաստատման համար: Ներարգանդային ախտաբանության կասկածի դեպքում կիրառվում է հիստերոսկոպիա: Ախտորոշիչ հիստերոսկոպիան թույլ է տալիս վաղ հայտնաբերել ներարգանդային ախտաբանությունները (արգանդի սուբմուկոզ (ենթաշճային) միոմա, էնդոմետրիումի գերաճներ (հիպերպլազիաներ)) և պոլիպներ, ներարգանդային խտրոցներ և սերտաճումներ): Բաժանմունքը կուտակել է հիստերոսկոպիկ վիրահատությունների մեծ փորձ: Մշակվել և ներդրվել են արգանդի և հավելումների ուռուցքանման գոյացությունների կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո վերականգնողական բուժման մեթոդներ: Առաջին էտապը (փուլը) սկսվում է արդեն 1-ին իսկ օրից, ինչն արագացնում է առողջացման ընթացքը և կրճատում հիվանդի ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը: Երկրորդ էտապում շարունակվում է ֆիզիոթերապեւտիկ վերականգնողական կուրսը ամբուլատոր պայմաններում՝ պոլիկլինիկական բաժանմունքում:
Վիրահատական մասնաբաժինը (բլոկը) հանդիսանում է վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի կառուցվածքային ստորաբաժանումը: Վիրահատական բլոկում կատարվում են պլանային և անհետաձգելի վիրահատություններ: Վիրահատությունների ժամանակ լայնորեն օգտագործվում են ժամանակակից վիրահատական նյութեր և նորագույն սարքավորումներ: Վիրահատական բլոկում առկա է առանձին սրահ՝ էնդոսկոպիկ (ներդիտական) վիրաբուժության համար:
Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ միջամտությունները.
1. Լապարոսկոպիկ մուտքով.
-
Ոչ լրիվ արգանդազերծում (սուբտոտալ հիստերէկտոմիա) հավելումներով/առանց հավելումների
-
Արգանդի բարձր ծայրատում (ամպուտացիա)՝ դաշտանային ֆունկցիայի պահպանմամբ
-
Որովայնային արգանդազերծում (աբդոմինալ հիստերէկտոմիա) հավելումներով/առանց հավելումների
-
Հավելումների վրա կատարվող վիրաբուժական միջամտություններ
-
Կոնսերվատիվ միոմէկտոմիա (միոմայի պահպանողական հեռացում՝ միոմայի հեռացում արգանդի
պահպանմամբ) -
Սեռական համակարգի ոչ նորմալ զարգացման կապակցությամբ պլաստիկ-վերականգնողական
վիրահատություններ:
2. Հեշտոցային մուտքով.
- Հեշտոցային հիստերէկտոմիա (արգանդազերծում) առանց հավելումների՝ սեռական օրգանների արտանկման
(պրոլապսի) ժամանակ - Հեշտոցային հիստերէկտոմիա առանց հավելումների/հավելումներով՝ առանց սեռական օրգանների պրոլապսի
- Արգանդի պարանոցի էլեկտրակոնիզացիա (կոնաձև հեռացում)՝ դրա հետագա հյուսվածաբանական
հետզոտությամբ - Առաջնային և հետին կոլպոպերինեոռաֆիա (հեշտոցի և շեքի կարում) լևատորապլաստիկայով (իգական
սեռական օրգանների իջեցման վիրահատական բուժում) - Ազատ սինթետիկ օղակապի (հանգույց) (ТVТ, ТОТ) տեղադրում՝ կանանց մոտ անմիզապահության
բուժման նպատակով - Հայնեկեյրի Պրոլիֆտ Անտերիոր /Պոստերիոր/Տոտալ (առաջնային, հետին և ամբողջական) համակարգի
տեղադրում - Հեշտոցի և արտաքին սեռական օրգանների գոյացությունների վիրահատական բուժում
- Հիմենոպլաստիկա (կուսաթաղանթի վերականգնում):
3. Լապարոսկոպիկ մուտքով
-
Ախտորոշիչ որովայնադիտում (դիագնոստիկ լապարոսկոպիա)
- Ուռուցքանման գոյացությունների և կիստաների հեռացում
- Պոլիկիստոզ (բազմաբշտային) ձվարանների համախտանիշի վիրահատական բուժում
- Էնդոմետրիոզի տարածված ձևերի բուժում
- Արտարգանդային հղիության ժամանակ փողի հեռացում և արգանդապահպանողական վիրահատություններ
- Կոնսերվատիվ միոմէկտոնիա (միոմայի հեռացում արգանդի պահպանմամբ)
- Սալպինգոօվարիոլիզիս (փոքր կոնքի խոռոչում հավելումների շրջանի կպումների անջատում)
- Սալպինգոստոմիա (արգանդափողի անցանելիության վերականգնում լայնույթային (ամպուլյար) հատվածի
խցանումների ժամանակ) - Վիրաբուժական ամլացում
- Հեշտոցային հիստերէկտոմիա (արգանդազերծում) լապարոսկոպիկ օժանդակությամբ (LAVH)
- Որովայնադիտական ամբողջական արգանդազերծում (տոտալ լապարոսկոպիկ հիստերէկտոմիա) (TLG)
- Ոչ լրիվ արգանդազերծում որովայնադիտական օժանդակությամբ (լապարոսկոպիկ օժանդակությամբ
սուբտոտալ հիստերէկտոմիա) (LASH):
4. Արգանդադիտական մուտքով
-
Արգանդի վզիկի խողովակի և խոռոչի անջատ բուժ-ախտորոշիչ քերում՝ էնդոմետրիումի (արգանդի խոռոչըպատող լորձաթաղանթի) գերաճի (հիպերպլազիա) ժամանակ (ներառյալ հյուսվածաբանական և
բջջաբանական հետազոտությունները) - Պոլիպների, ենթաշճային հանգույցների, ներարգանդային խտրոցների հիստերռեզեկտոսկոպիկ
(արգանդադիտական մասնազատում) հեռացում: - Էնդոմետրիումի աբլացիա (լորձաթաղանթի այրում միաբևեռ էլեկտրական հոսանքով):
Հետվիրահատական շրջանում հիվանդայցելուները գտնվում են հարմարավետ հիվանդասենյակներում, խնամվում են գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկների կողմից: Դուրս գրումից հետո կանայք հսկվում են ՄՄՄՊԳՀԿ-ի պոլիկլինիկական-խորհրդատվական բաժնում:
Տպել