Աշխատակազմ
![]() |
Բաժանմունքի վարիչ - Սիրանուշ Ալեքսանդրի Կիրակոսյան, բ.գ.թ. 1965թ. ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը: 1965-1967թթ.՝ Նոյեմբերյանի բուժմիավորման մանկաբարձ-գինեկոլոգ: 1968թ . անցել է կլինիկական օրդինատուրա, այնուհետև՝ ասպիրանտուրա՝ Կիևի 1-ին բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում։ 1971թ. պաշտպանել է թեկնածուական թեզ: 1971թ. աշխատում է ՄՄԱՊԳՀԿ-ում սկզբում՝ որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ ավագ գիտաշխատող: 1983թ. առ այսօր հանդիսանում է գինեկոլոգիական բաժնի ղեկավարը: 2000թ. առ այսօր՝ ՄՄԱՊԳՀԿ-ի առաջատար գիտաշխատող: 1979, 1983, 1986թթ. վերապատրաստվել է Մոսկվայի Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ԳՀԿ-ում: 1979թ.՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի համաշխարհային կոնգրես, Տոկիո (Ճապոնիա): 1982թ.՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի համաշխարհային կոնգրես, Սան-Ֆրանցիսկո (ԱՄՆ): 1985թ.՝ Պերինատոլոգիայի համաշխարհային կոնգրես, Սենդայ (Ճապոնիա): 1988թ.՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի համաշխարհային կոնգրես, Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա): Ունի 112 տպագիր աշխատանք: |
![]() |
Մնացական Թադևոսի Աբգարյան, բ.գ.թ. 1960թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտը: 1974թ. ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: 1964թ.-ից առ այսօր՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ: 1976-1979թթ.՝ մանկաբարձ-գինեկոլոգ փոխօգության ծրագրով, Նիգերիա: |
![]() |
Քրիստինա Էդուարդի Աբրահամյան, բ.գ.թ. 1999թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2003թթ. ավարտել է կլինիկական օրդինատուրաա, "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ: 2003թ.-ից առ այսօր՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ: 2010թ. ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: 2010թ.-ից առ այսօր՝ Ս.Հ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ: 2005թ.՝ վերապատրաստում "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" ծրագրով (Կահիրե, Եգիպտոս): Կենսաքիմիկների ասոցիացիայի անդամ (FEBS): |
![]() |
Արմեն Ռաֆայելի Հարությունյան, բ.գ.թ. 1982թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1983թ. ավարտել է ինտերնատուրան «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ: 1992թ. ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: 1987թ.-ից առ այսօր՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ: 1988թ. վերապատրաստվել է "Լազերի կիրառումը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում" ծրագրով (ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն): |
![]() |
Էդուարդ Սարգսի Բարսեղյան 1995թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանը: 1999թ. ավարտել է կլինիկական օրդինատուրա, "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ: 1999թ.-ից առ այսօր՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ: 2000թ. վերապատրաստվել է "Վերարտադրողական բժշկություն և կենսաբանություն", "Կոլպոսկոպիայի դասընթացներ" ծրագրով (Ժնև, Շվեցարիա): 2001թ. վերապատրաստվել է "Լապարոսկոպիան մանկաբարձությունում և գինեկոլոգիայում" ծրագրով (Մոսկվա, ՌԴ): 2005թ. վերապատրաստվել է "Առողջապահության զարգացման հարցերով միջազգային կրթական ծրագիր" ծրագրով (Ստոկհոլմ, Շվեդիա): |
|
|
Արմեն Աշոտի Գասպարյան 2000-2001թթ.՝ Դնեպրոպետրովսկի Պետական բժշկական ակադեմիա, Ուկրաինա: 2001-2006թթ.՝ շարունակել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Մ.Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանը: 2006-2010թթ.՝ կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ, Ս.Խ.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն: 2010թ.-ից առ այսօր՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ: 2011թ.՝ վերապատրաստում "Կոնքի հատակի վիրաբուժություն, սեռական օրգանների իջեցումների, արտանկումների կորրեկցիա ցանցերի և ժապավենների միջոցով և էնդոսկոպիկ գինեկոլոգիա" ծրագրերով Փարիզի “ Կրիմլեն-Բիսետղը Համալսարանական Կենտրոնական Կլինիկա”, (Ֆրանսիա): |
![]() |
Արման Համլետի Կարապետյան 1998թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտը: 2002թ. ավարտել է կլինիկական օրդինատուրան "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ: 2002թ.-ից առ այսօր՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ: 2001թ. վերապատրաստվել է "Լապարոսկոպիա և հիստերոսկոպիա" ծրագրով (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն): 2005թ. վերապատրաստվել է "Մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպումը" ծրագրով (Սապպորո, Ճապոնիա): |
![]() |
Վլադիմիր Հովհաննեսի Մաղալյան 1978թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտը: 1979թ. ավարտել է ինտերնատուրա "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ: 1983թ.-ից առ այսօր՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ: 1985թ. վերապատրաստվել է "Լապարոսկոպիան մանկաբարձությունում և գինեկոլոգիայում" ծրագրով (Մոսկվա, ՌԴ): |
![]() |
Գրիգորի Գեորգիի Օկոև, բ.գ.թ. 2002թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2002-2006թթ.՝ կլինիկական օրդինատուրա, "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ, Ս.Հ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ: 2006-2009թթ.՝ ասպիրանտուրա Երևանի Պետական բժշկական համալսարանի բազայի վրա: 2009թ. ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: 2006թ.-ից առ այսօր՝ բժիշկ-մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ: 2009թ.-ից առ այսօր՝ Ս.Հ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ: 2005թ.՝ վերապատրաստում "Էնդոսկոպիան գինեկոլոգիայում" ծրագրով Մարսելի մարդու վերարտադրողականության ինստիտուտում (Ֆրանսիա): 09.2007-03.2008թթ.՝ վերապատրաստում ՀՀ ԱՆ "Էնդոսկոպիական վիրաբուժությունը գինեկոլոգիայում" ծրագրով Հռոմի Սան Կամիլիո-Ֆորլանինի կլինիկայում (Իտալիա): |
Տպել







