Պոլիկլինիկա | Աշխատակազմ

Պոլիկլինիկա

ՄՄԱՊՀԳԿ-ի պոլիկլինիկական բաժինը իրենից ներկայացնում է գիտա-ախտորոշիչ և խորհրդատվական կենտրոն: Պոլիկլինիկական ծառայությունը ապահովված է բարձրորակ մասնագետներով, համաշխարհային կարգի ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ողջ ծավալով ապահովել ինչպես ավանդական ախտորոշումը, այնպես էլ առավել բարդ մանկաբարձա-գինեկոլոգիական հիվանդությունների ամբուլատոր բուժումը:

Ամեն տարի ՄՄԱՊԳՀԿ-ի պոլիկլինիկական բաժանմունքում կատարվում է Հայաստանի Հանրապետության շուրջ 35-40 հազար կանանց և տարբեր մանկաբարձա-գինեկոլոգիական ախտաբանությամբ մոտ 500 աղջիկների հետազոտում, բուժում և դիսպանսերային մշտադիտարկում:

Խորհրդատվություն են ապահովում նաև Կենտրոնի տնօրենը, կլինիկական բաժանմունքների ղեկավարները, առաջատար և ավագ գիտաշխատողները:

Անցկացվում է ընդունելություն հարակից մասնագետների կողմից (անդրոլոգ, ներզատաբան, թերապևտ, ատամնաբույժ, մաշկա-վեներաբան, հոգեբան և այլն):

Իրականացվում է շաքարային դիաբետով տառապող, վերարտադրողական տարիքի հղի կանանց  ամբուլատոր և ստացիոնար բուժում:

Գերակա ուղղություն է համարվում շաքարախտով կանանց մոտ հղիության պլանավորումը, որը ենթադրում է շաքարախտի անոթային բարդությունների հայտնաբերում, գինեկոլոգիական հետազոտություն, ածխաջրատային փոխանակության իդեալական շտկում, ինչպես մինչ բեղմնավորումն ընկած ժամանակահատվածում, այնպես էլ ողջ հղիության  ընթացքում:

Ստոմատոլոգիական կաբինետում անցկացվում է բոլոր հղիների բերանի խոռոչի կանխարգելիչ զննում, ատամների բուժում և հեռացում, պարադոնտոզի բուժում:

Պոլիկլինիկական բաժանմունքի կառուցվածքում գործում են գինեկոլոգիական կաբինետներ, որտեղ անցկացվում են տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում.





  • Կանանց և աղջիների մոտ սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
  • Դաշտանային ցիկլի խանգարումների ախտորոշում և շտկում
  • Սեռական վաղաժամ և ուշացած զարգացմամբ հիվանդայցելուների վարում
  • Էնդոմոտրիումի հիպերպլաստիկ (գերաճային) պրոցեսների (կենսընթացների) բուժում
  • Ձվարանների  ուռուցքների, գենիտալ էնդոմետրիոզի, արգանդի միոմայի վիրահատական բուժումից հետո
    հորմոնային շտկում և վերականգնում
  • Դաշտանադադարային խանգարումների շտկում
  • Ամուսնական զույգի հետազոտում և բուժում անպտղության դեպքում
  • Վերարտադրողական տարիքի հորմոնային խանգարումների շտկում
  • Սովորույթային կրելախախտով հիվանդայցելուների բուժում
  • Տարբեր էքստրագենիտալ (արտասեռական) և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում
    բեղմնականխման ընտրություն
  • Ամուսնական զույգի հետազոտում և նախապատրաստում հղիությանը
  • Արտաքին սեռական օրգանների, հեշտոցի և արգանդի վզիկի հիվանդությունների ախտորոշում և
    բուժում ժամանակակից մեթոդներով
  • Պապիլոմավիրուսային վարակի  դեմ վակցինացիա (պատվաստում) արգանդի պարանոցի քաղցկեղի
    կանխարգելման նպատակով:




Պոլիկլինիկայում իրականացվում է ֆիզիոլոգիական ընթացքով, ինչպես նաև մանկաբարձա-գինեկոլոգիական և արտասեռական ախտաբանությամբ հղիների վարում, այդ թվում.

  • վաղ տոքսիկոզով
  • հեստոզով
  • պտուղ-ընկերքային անբավարարությամբ
  • անամնեզում (վերհուշության մեջ) պերինատալ (շուրջծնական) կորուստների առկայությամբ,
    հղիության սովորույթային կրելախախտով, բազմապտուղ հղիությամբ հիվանդայցելուների վարում
  • հղիություն ԱՄԲ-ից հետո
  • Էնդոկրին հիվանդություններով (վահանաձև գեղձի ախտաբանություն, հիպերանդրոգենեմիա, շաքարային
    դիաբետ և այլն)
  • արյան հիվանդություններով (սակավարյունություն, հեմոստազի (արյան մակարդելիության)
    համակարգի ժառանգական խանգարումներ, թրոմբոցիտոպենիա)
  • երիկամների հիվանդություններով
  • սիրտ-անոթային հիվանդություններով (սրտի բնածին և ձեռքբերովի արատներ, սրտի ռիթմի խանգարումներ,
    վարիկոզ հիվանդություն)
  • համակարգային կարմիր գայլախտով
  • բրոնխաթոքային համակարգի ախտաբանություններով
  • Արգանդի զարգացման արատներով
  • Ձվարանների ուռուցքներով, արգանդի միոմայով:

Տպել