Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
  1. Մաշտոցի պող. 22, ԵրԵՎան

    Հեռախոս. +374 10 53 13 42, 53 06 41 Էլ. հասցե. info@morevmankan.am

    Ավելին

  2. Նորություններ

    Հետևեք վերջին լուրերին` ՄՄԱՊԳՀԿ պաշտոնական կայքում

    Ավելին

  3. Պացիենտների համար

    Ամեն ինչ հղիության, մոր և մանկան, կանանց առողջության մասին, հետևե՛ք մեզ

    Ավելին

  4. Արտամարմնային բեղմնավորում

    Ձվաբջջի դոնորություն, փոխնակ մայրություն, սերմի դոնորություն

    Ավելին

Օրվա թեմա

Բարի գալուստ

Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով

ՄՄԱՊԳԿ պաշտոնական կայք

Հարգելի գործընկերներ

Սույն թվականի մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում
Կարդալ ավելին»

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈՒ,

Պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու մեր բժշկական հաստատությունը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 22 հասցեում: Այն Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է` հիմնադրված դեռևս 1931 թվականին: Հիմնադրման պահից մինչ օրս կլինիկայի մշտական ուշադրության կենտրոնում է եղել մանկաբարձության և գինեկոլոգիայի հայրենական դպրոցի զարգացումը, ինչն էլ իր հերթին մեծապես նպաստել է ծննդօգնության ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը: Եվ պատահական չէ, որ Հայաստանում մանկաբարձության, գինեկոլոգիայի
Կարդալ ավելին»

Վերջին թարմացումներ

2024 Մար 27, Չորեքշաբթի | Լուրեր

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական Հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում, երեխա ունենալ այլ երկրում։ Վաղաժամ ծննդաբերության նշաններով Նիսրինը տեղափոխվում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ 24 շաբաթական հղիությունից ծնվում է Սոֆիան 770 գ քաշով, 32 սմ հասակով: Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկը՝ էքստրեմալ անհասությամբ և արտահայտված շնչառական խանգարումներով և  և այլ ծանր առողջական խնդիրներով պայմանավորված, տեղափոխվում է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք: «Սովորաբար, այդպիսի երեխաների ապրելիությունը շատ ցածր է, բայց, բարեբախտաբար, բժիշկների և բուժանձնակազմի ջանքերն արդյունք տվեցին: Նման դեպքերում մեծ դեր ունի նաև ընտանիքի հատկապես մոր գործոնը: Նորածնի մայրիկը բուժանձնակազմին օգնում էր իր ներկայությամբ,  վիճակի վերաբերյալ բավականին խորը գիտելիքներով, ինչի շնորհիվ կես խոսքից հասկանում էր բժիշկներին: Նիսրին երբեք թևաթափ չեղավ, չհուսահատվեց, նա իր փոքրիկի կողքին էր իր աղոթքներով և մեծ վստահությամբ, որ երեխան ապրելու է: Տարիների փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, որոնց ընտանիքը՝ հույսով լցված, փոքրիկի և բժիշկների կողքին է լինում, մեծ հավանականություն են ունենում ապրելու»,- պատմում է Նորածնային բաժանմունքի վարիչ,նեոնատոլոգ ԱնաիադաԱսատրյանը։ 1-1,5 ամիս անց, երեխային տեղափոխելու հարցը քննարկելու համար, կապ հաստատվեց Հոլանդիայի բժիշկների հետ և մանրամասն ներկայացվեց երեխայի վիճակը: Հոլանդացի մասնագետները, հաշվի առնելով, որ այդպիսի բարդ ախտորոշմամբ նորածնի վիճակը Հայաստանի բժիշկների ջանքերով օրեցօր բարելավվում է, իսկ փոքրիկի տեղափոխումը որոշեցին հետաձգել տեղափոխումը և շարունակել բուժումը Հայաստանում: Երեխան հիվանդանոցում մնաց մինչև 35 շաբաթականը: Բուժման մեջ կիրառվեց նաև «կենգուրու» խնամքը, որը մեծ դեր ունի անհաս երեխաների խնամքն ապահովելիս: Նիսրինը շատ էր ոգևորվում, երբ երեխան մերկ վիճակում դրվում էր մոր որովայնին, կրծքին՝ ապահովելու մարմին-մարմին անմիջական շփումը: Արդյունքն ակնհայտ էր՝ երեխայի մոտ անմիջապես բարձրանում էր սատուրացիան: Նիսրինի խնդրանքով «կենգուրու» խնամքն իրականացվեց նաև Սոֆիայի հայրիկի հետ: Երբ երեխան պատրաստ էր տեղափոխման, Հոլանդիայից մասնագիտացված ինքնաթիռ ուղարկվեց՝ բժիշկներով և անհրաժեշտ սարքերով: Փոքրիկը բարեհաջող տեղափոխվեց և հետագա հսկողությունն ու բուժումը շարունակվեց Հոլանդիայի լավագույն հիվանդանոցներից մեկում: Նիստրինն իր նամակում գրում է․ «Կարծում եմ իմ փոքրիկ աղջիկը զգաց իմ աճող սերը Երևանի և նրա գեղեցիկ հայկական մշակույթի հանդեպ, և որ նա նույնպես ցանկանում էր դրա մի մասնիկը դառնալ: Մեր փոքրիկ հայ աղջիկը․․. Նրա հրաշալի բժիշկը՝ նեոնատոլոգ Աիդա Դանիելյանը և նորածնային բաժանմունքի թիմը չհուսահատվելով պայքարում էին իմ փոքրիկ աղջկա համար: Նրանք արեցին, ամեն հնարավորը: Հոլանդացի բժիշկները տպավորված էին, թե ինչպես են հայ բժիշկները փրկել Սոֆիային: Իրենց խոսքերով, անգամ Հոլադիայում, 24 շաբաթականում ծնված երեխաների ապրելիությունը 50%-ից մի փոքր ավելի է։ Դա ցույց է տալիս, թե հայ բժիշկներն ինչ մեծ աշխատանք են կատարել: Մարգարյան ծննդատունը միշտ մեր սրտում ենք պահելու։ Շնորհակալություն ամեն ինչի համար»։  

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը