Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք
Բաժանմունքում անցկացվում են բուժական միջոցառումներ՝ ուղղված ամուսնական զույգի վերարտադրողական առողջության պահպանմանը և ամուսինների մոտ մանկածնության ֆունկցիայի վերականգնմանը:
Բաժանմունքի կլինիկական գործունեության հիմնական ուղղություններն են.
1. Վերարտադրողական համակարգի էնդոկրին խանգարումներով՝ անօվուլյացիա (անձվազատություն),
դիսօվուլյացիա (ձվազատման խանգարում), հիպերանդրոգենեմիայի տարբեր ձևեր (ԶՊԿՀ, ԱԳՀ)),
էնդոմետրիոզով նախադաշտանային և դաշտանային ցավային համախտանիշներով հիվանդների
բուժում:
2. Կնոջ կյանքի տարբեր տարիքային շրջանների դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունների
բուժում՝ սկսած դեռահասային տարիքից (յուվենիլ (դեռահասային) արյունահոսություններ),
մինչև նախա- և հետդաշտանադադարային տարիքը:
3. Կլիմակտերիկ (դաշտանադադարային) համախտանիշի բուժումը փոխարինական հորմոնաբուժմամբ:
Օգտագործվում են նաև կլիմակտերիկ համախտանիշի կանխարգելման և բուժման ոչ հորմոնային
մեթոդներ:
4. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ), մանրէական և վիրուսային ծագման
բորբոքային պրոցեսների (կենսընթացների) ախտորոշում և բուժում:
5. Ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրում և հեռացում:
6. Արգանդի պարանոցի բիոպսիա (կենսազննում), արգանդի խոռոչի և ցերվիկալ կանալի
(պարանոցի խողովակի) անջատ քերում:
7. Արգանդի պարանոցի ֆոնային (նախաքաղցկեղային) հիվանդությունների բուժում:
8. Հղիության արհեստական ընդհատում (աբորտ):
Կենտրոնում անցկացվում են հղիության ընդհատման հետևյալ ձևերը՝ կախված հղիության ժամկետից, ինչպես նաև կնոջ առողջական վիճակից և ցանկությունից.
- Դեղորայքային աբորտ՝ դաշտանի մինչև 62 օր ուշացման դեպքում: Դեղորայքային աբորտն ընթանում է
գործնականորեն ինչպես դաշտանը, չի պահանջում ցավազրկում և վիրաբուժական միջամտություն,
այսինքն հանդիսանում է քիչ տրավմատիկ (վնասվածքային): Դեղորայքային աբորտի արդյունավետությունը
կազմում է 96%: - Վակուում-ասպիրացիայի (վակուում-արտաքաշման) մեթոդով հղիության վիրաբուժական ընդհատում մինչև
12 շաբաթական ժամկետը: Արգանդի լորձաթաղանթը վակում-ասպիրացիայի դեպքում ևս
նվազագույնս է վնասվում: Միջամտությունն իրականացվում է ներերակային անզգայացման տակ: - Հղիության ընդհատումը 13-22 շաբաթական ժամետներում իրականացվում է բժշկական
ցուցումներով (վիրաբուժական և դեղորայքային եղանակներով):
Հարգելի կանայք
Պետք է հիշել, որ աբորտը բացասաբար է ազդում կնոջ օրգանիզմի վրա և կարող է դառնալ բորբոքային հիվանդությունների, չբերության, էնդոմետրիոզի պատճառ: Չնայած բարձր որակավորում ունեցող մասնագետների և հղիության ընդհատման խնայողական մեթոդների առկայությանը՝ ՄՄԱՊԳՀԿ-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս անցանկանալի հղիությունը կանխելու նպատակով օգտագործել բեղմնականխիչներ:
Տպել