Մանկաբարձական բաժին
Ղեկավար - Խաչատրյան Արմեն Հարությունի, բժշկական գիտությունների թեկնածու, վերահսկում է բաժնի գիտական և գործնական աշխատանքը
![]() |
1980թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտը:
1980-1981թթ. անցել է ինտերնատուրա "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ՝ Երևանի թիվ 2 կլինիկական ծննդատանը: 1981-1984թթ. աշխատել է Լենինականի ծննդատանը որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 1984-1986թթ. անցել է կլինիկական օրդինատուրա Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում: 1987-1990թթ. գտնվել է Լենինգրադի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նպատակային ասպիրանտուրայում, և 1990թ. այնտեղ էլ պաշտպանել թեկնածուական թեզ: 1990-2009թթ. աշխատել է "Շենգավիթ" բժշկական կենտրոնում: 1992թ.-ից՝ Ս.Խ.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ էր, 1994թ.-ից առ այսօր՝ այդ նույն ամբիոնի դոցենտ: 2009թ.-ից առ այսօր՝ ՄՄԱՊԳՀԿ-ի մանկաբարձական բաժնի ղեկավարն է: Ունի 12 տպագիր աշխատանք: |
Տպել
