ԲՌՀԲ (Բարձր ռիսկի հղիների բաժանմունք)
Բաժանմունքում աշխատում են գերձայնային և ֆունկցիոնալ ախտորոշման, նաև կարդիոմոնիտորային հսկողության կաբինետներ:
Բաժանմունքում հետազոտվում են հղիության վաղ, միջին և ուշ ժամկետներով մանկաբարձական և էքստրագենիտալ (արտասեռական) տարբեր ախտաբանությամբ կանայք.
- Պրեէկլամպսիա
- Ընկերքային անբավարարություն
- Պտղի հիպօքսիա և հիպոտրոֆիա
- Վիժման և վաղաժամ ծննդաբերության սպառնալիք
- Միզասեռական համակարգի հիվանդություններ
- Էնդոկրին ախտաբանություն. շաքարային դիաբետ, հիպո- և հիպերթիրեոզ (վահանագեղձի ֆունկցիայի խանգարումներ)
- Արգանդի (միոմա) և ձվարանների ուռուցքներ
- Կատարվում է տարբեր ծագման (գենեզի) երակային հիպերտենզիայի (գերճնշման) ախտորոշում և բուժում՝ երակային ճնշման և սրտի զարկերի խրոնոախտորոշում (խրոնոդիագնոստիկա, խրոնոթերապիա) մոնիտոր հսկողության ներքո:
Բաժանմունքն ապահովված է բարձր հարմարավետության հիվանդասենյակներով:
Տպել