Պոլիկլինիկա
ՄՄԱՊՀԳԿ-ի պոլիկլինիկական բաժինը իրենից ներկայացնում է գիտա-ախտորոշիչ և խորհրդատվական կենտրոն: Պոլիկլինիկական ծառայությունը ապահովված է բարձրորակ մասնագետներով, համաշխարհային կարգի ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ողջ ծավալով ապահովել ինչպես ավանդական ախտորոշումը, այնպես էլ առավել բարդ մանկաբարձա-գինեկոլոգիական հիվանդությունների ամբուլատոր բուժումը:
Ամեն տարի ՄՄԱՊԳՀԿ-ի պոլիկլինիկական բաժանմունքում կատարվում է Հայաստանի Հանրապետության շուրջ 35-40 հազար կանանց և տարբեր մանկաբարձա-գինեկոլոգիական ախտաբանությամբ մոտ 500 աղջիկների հետազոտում, բուժում և դիսպանսերային մշտադիտարկում:
Խորհրդատվություն են ապահովում նաև Կենտրոնի տնօրենը, կլինիկական բաժանմունքների ղեկավարները, առաջատար և ավագ գիտաշխատողները:
Անցկացվում է ընդունելություն հարակից մասնագետների կողմից (անդրոլոգ, ներզատաբան, թերապևտ, ատամնաբույժ, մաշկա-վեներաբան, հոգեբան և այլն):
Իրականացվում է շաքարային դիաբետով տառապող, վերարտադրողական տարիքի հղի կանանց ամբուլատոր և ստացիոնար բուժում:
Գերակա ուղղություն է համարվում շաքարախտով կանանց մոտ հղիության պլանավորումը, որը ենթադրում է շաքարախտի անոթային բարդությունների հայտնաբերում, գինեկոլոգիական հետազոտություն, ածխաջրատային փոխանակության իդեալական շտկում, ինչպես մինչ բեղմնավորումն ընկած ժամանակահատվածում, այնպես էլ ողջ հղիության ընթացքում:
Ստոմատոլոգիական կաբինետում անցկացվում է բոլոր հղիների բերանի խոռոչի կանխարգելիչ զննում, ատամների բուժում և հեռացում, պարադոնտոզի բուժում:
Պոլիկլինիկական բաժանմունքի կառուցվածքում գործում են գինեկոլոգիական կաբինետներ, որտեղ անցկացվում են տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում.
-
Կանանց և աղջիների մոտ սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
-
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
-
Դաշտանային ցիկլի խանգարումների ախտորոշում և շտկում
-
Սեռական վաղաժամ և ուշացած զարգացմամբ հիվանդայցելուների վարում
-
Էնդոմոտրիումի հիպերպլաստիկ (գերաճային) պրոցեսների (կենսընթացների) բուժում
-
Ձվարանների ուռուցքների, գենիտալ էնդոմետրիոզի, արգանդի միոմայի վիրահատական բուժումից հետո
հորմոնային շտկում և վերականգնում -
Դաշտանադադարային խանգարումների շտկում
-
Ամուսնական զույգի հետազոտում և բուժում անպտղության դեպքում
-
Վերարտադրողական տարիքի հորմոնային խանգարումների շտկում
-
Սովորույթային կրելախախտով հիվանդայցելուների բուժում
-
Տարբեր էքստրագենիտալ (արտասեռական) և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում
բեղմնականխման ընտրություն -
Ամուսնական զույգի հետազոտում և նախապատրաստում հղիությանը
-
Արտաքին սեռական օրգանների, հեշտոցի և արգանդի վզիկի հիվանդությունների ախտորոշում և
բուժում ժամանակակից մեթոդներով -
Պապիլոմավիրուսային վարակի դեմ վակցինացիա (պատվաստում) արգանդի պարանոցի քաղցկեղի
կանխարգելման նպատակով:
Պոլիկլինիկայում իրականացվում է ֆիզիոլոգիական ընթացքով, ինչպես նաև մանկաբարձա-գինեկոլոգիական և արտասեռական ախտաբանությամբ հղիների վարում, այդ թվում.
- վաղ տոքսիկոզով
- հեստոզով
- պտուղ-ընկերքային անբավարարությամբ
- անամնեզում (վերհուշության մեջ) պերինատալ (շուրջծնական) կորուստների առկայությամբ,
հղիության սովորույթային կրելախախտով, բազմապտուղ հղիությամբ հիվանդայցելուների վարում - հղիություն ԱՄԲ-ից հետո
- Էնդոկրին հիվանդություններով (վահանաձև գեղձի ախտաբանություն, հիպերանդրոգենեմիա, շաքարային
դիաբետ և այլն) - արյան հիվանդություններով (սակավարյունություն, հեմոստազի (արյան մակարդելիության)
համակարգի ժառանգական խանգարումներ, թրոմբոցիտոպենիա) - երիկամների հիվանդություններով
- սիրտ-անոթային հիվանդություններով (սրտի բնածին և ձեռքբերովի արատներ, սրտի ռիթմի խանգարումներ,
վարիկոզ հիվանդություն) - համակարգային կարմիր գայլախտով
- բրոնխաթոքային համակարգի ախտաբանություններով
- Արգանդի զարգացման արատներով
- Ձվարանների ուռուցքներով, արգանդի միոմայով:
Տպել